Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երկրաշարժ Հոքայդո կղզում

Երկրաշարժ Հոքայդո կղզում
02.03.2019 | 16:49

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոքայդո կղզում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ ն երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են Ճապոնիայի օդերևութաբանական գրասենյակից: Էպիկենտրոնը գտնվել է Նեմուրո թերակղզու շրջանում, օջախը՝ 10 կիլոմետր խորությամբ էր: Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ